ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փամփուշտները ժամանակին պետք է գործի դնել. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին

Փամփուշտները ժամանակին պետք է գործի դնել. Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
21.10.2020 | 10:25

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասով չի դիմում ՀԱՊԿ-ին, նշում է. «ՀԱՊԿ-ին դիմելու համար պետք է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացված լինի»:


Դիտարկմանը, թե միջադեպեր կան, երբ Ադրբեջանն, օրինակ, անօդաչու թռչող սարքերով թիրախավորում է նաև Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, փոխարտգործնախարարն արձագանքում է՝ դեռևս վաղ է դա որպես ագրեսիա գնահատել: «Եթե Հայաստանի վրա հարձակում լինի, նախևառաջ, պետք է դիմենք ՄԱԿ-ին ու տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ ինքնապաշտպանվել ենք: Ապա դիմելու ենք նաև ՀԱՊԿ-ին»,- նշում է Քոչարյանն ու հավելում, որ եթե «զինանոցում» կրակող փամփուշտ ունես, ապա այն պետք է օգտագործել ճիշտ ժամանակին:


Եթե ՀՀ-ն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին, շարունակում է ԱԳՆ ներկայացուցիչը, ապա դա դեռ չի նշանակում, թե կառույցի հետ մշտական աշխատանք չի տարվում:

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ